46 ընկերություն հնարավորություն կունենա իր արտադրանքը արտահանել Եվրամիության երկրներ: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը Բրյուսելի հետ սկսկում է իրականացնել «Առևտրի կամուրջներ» ծրագիրը:
Վլադիմիր Ամիրյան (ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն) - Ծրագիրն իրականացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության նախաձեռնության շրջանակներում: Մեր գործընկերները Հունաստանից են, Ռումինիայից, Մոլդովայից:
Չրագործություն, գինեգործություն, բանջարեղենի պահածոյացված տեսականի, շշալցված ջուր, ինչպես նաև գյուղատնտեսական հարակից արտադրանք Եվրոպա հասցնելու համար վերամաշակող ընկերությունները նախ պետք է կարողանան Եվրամիության սննդի պահանջներին համապատասխան արտադրանք տալ: 40 ընկերություն կլինի վերամշակող արդյունաբերությունից, 6-ը՝ ներմուծող:
Կարեն Իվանով («Առևտրի կամուրջներ» նախագծի կազմկոմիտեի ղեկավար) - Շատ ժամանակ մենք օգտագործում ենք հետսովետական արտադրական նորմատիվներ, ստանդարտներ որոնք Եվրամիության համար ընդունելի չեն: Մեր համար դա լուրջ հնարավորություն ա, որ մենք սովորենք Եվրոմիությունում պարտադրված նորմատիվները:
Վերամշակողների համար կկազմակերպվեն դասընթացներ, ինչը կօգնի ընկերություններին իրենց արտադրական տեխնոլոգիաները համապատասխանեցնել եվրոպական սննդի չափորոշիչներին: Այնուհետև կանցնեն կոնկրետ քայլերի՝ կծանոթանան Հունաստանի, Ռումինիայի, Մոլդովայի արտահանող ու ներմուծող ընկերությունների աշխատանքին: Աջակցություն կցուցաբերվի այն կազմակերպություններին, որոնք Եվրոպա դեռ չեն արտահանել:
Վլադիմիր Ամիրյան - Մեր նպատակներից մեկը կազմակերպություններին կրթելն է, ինչպես բավարարել այդ պահանջներին+ 08:03-Եվրամիությունը շատ կազմակերպված շուկա է, ունի իր կանոնները
Հիմա հայկական գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ շուկա: Հարկավոր է դիվերսիֆիկացնել շուկաները: Վաղ, թե ուշ ԵԱՏՄ-ում ևս անցնելու են սննդի արտադրության եվրամիության չափորոշիչներին,- վստահ են մասնագետները:
Կարեն Իվանով - Ինչքան հնարավոր է շուտ փոխենք արտադրական ստանդարտները և արտադրությունը համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին, երբ որ ԵԱՏՄ-ն կգա արդեն այդ չափանիշներին մենք արդեն պատրաստ կլինենք:
Մի քանի օրից կմեկնարկի ընկերությունների ընտրությունը: «Առևտրի կամուրջներ» ծրագրով առաջին գյուղմթերքի արտահանումն ակնկալվում է հաջորդ տարվա կեսին: