ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: Այդ մասին ասված է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում։
«Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`
6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,
11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից:
Աղբյուրը` https://covid.cdc.gov/covid-data-tracker/...»,-նշված է գրառման մեջ։