Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք:
Երեկ կատարվել է 16578 թեստավորում: Առողջացել է 1586 մարդ: Գրանցվել է կորոնավիրուսից 44 մահվան դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308326 դեպք, որոնցից 269100-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31603 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: Ընդհանուր կատարվել է 2.097421 թեստավորում։