2019-ի գարնանը գործարկված սանիտարական ավիացիան մինչ օրս հարյուրավոր կյանքեր է փրկել, այդ թվում բազմաթիվ երեխաների և 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մեր բազմաթիվ հերոս զինծառայողների։ Այդ մասին ասված է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում։
«Ծառայության գործարկումը հեշտ չէր և ամիսների համակարգված աշխատանք պահանջեց Armenian Helicopters LLC-ի հետ։ Նաև պետք էր դիմանալ հնչող անհիմն քննադատությանը, թե իբր նման ծառայություն մեր երկրին պետք չէ»,-նշված է գրառման մեջ։