Հոկտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4610 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2624 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 715865, այստեղից ապաքինվել է 655129 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10003:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55815 փորձարկում, այդ թվում՝ 31603-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 24212-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.26% է, վերջին 14 օրվանը՝ 8.96%, վերջին 7 օրվանը՝ 8.82%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.974.521 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4151 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6377 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1086 անձ: