ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«4 ծառայության փոխարեն սոցփաթեթի շահառուներն այսուհետ կօգտվեն 8 ծառայությունից, այդ թվում՝ ստոմատոլոգիա, մարզաառողջարարական և սպորտային համալիրներ, հիփոթեքային վարկերի մարում, մանկապարտեզների, նախակրթարանների վճարների մարում:
Երբվանի՞ց քաղաքացիները կկարողանան դիմել նոր ծառայություններից օգտվելու համար։ Որտեղի՞ց տեղեկանալ, թե սպորտային որ համալիրները, ստոմատոլոգիական որ հաստատությունները կհամագործակցեն սոցփաթեթի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում»: