Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում ավարտվել են Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Դեռևս ապրիլ ամսին այցելելով Նոր Արմավիրի դպրոց և ծանոթանալով կրթօջախի խնայողություններով իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին՝ խոստացա աջակցել դպրոցի ջեռուցման և դահլիճի վերանորգման ծրագրերի իրականացմանը: Եվ այսօր ուրախությամբ փաստում եմ, որ պետական աջակցությամբ հնարավոր եղավ կարճ ժամանակում և ամբողջությամբ լուծել ջեռուցման խնդիրը:
Այսուհետ ձմռան ամիսներին կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացը կիրականացվի անհամեմատ տաք դասասենյակներում և հարմարավետ պայմաններում: Միաժամանակ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց իրականություն կդառնա նաև դահլիճի վերանորգման ծրագիրը»,- նշել է մարզպետը: