Մեկնարկել են Արարատի մարզի Ոսկետափ համայնքի Մուսա լեռ փողոցի ասֆալտապատման աշխատանքները (1100 քմ): Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Ծրագիրն իրականացվում է կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ: