«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր գործակցության մասին հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրել են «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Քնարիկ Հարությունյանը:
Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Երկու փոխքաղաքապետի թեկնածուների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի երկրորդ քաղաքում կայացած ընտրության արդյունքում ավագանիում ներկայացված է լինելու հինգ ուժ՝ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում առաջատար է «Բալասանյան» դաշինքը: