«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հերքում է Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնելու մասին լուրերը: Նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։