Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ձեռք բերեցին, որ Երևանի Դուրյան թաղամասի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
Հոկտեմբերի 28-ին, համագործակցելով կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, Թումանյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր ու ամֆետամին թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: