Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանիքի ժամանակ թալիբների հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել, 10-ը՝ վիրավորվել, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի՝ հարձակման պատճառը եղել է այն, որ հարսանիքին հնչել է կենդանի երաժշտություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում թալիբներն արգելել են կենդանի երաժշտություն հնչեցնել հարսանիքների ժամանակ, և հայտարարել, որ տղամարդիկ և կանայք պետք է հարսանիքին մասնակցեն տարբեր սրահներում:
«Թալիբան» շարժումից ևս հաստատել են հարսանիքի ժամանակ հարձակման մասին լուրը՝ հավելելով, որ երկու մարդ ձերբակալվել է: