Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից՝ իրականացնում են օրական 20000-ից ավելի պատվաստում:
Սիրելի՛ քաղաքացիներ, օ՛ր առաջ պատվաստվեք, կանգնե՛ք մեր բժիշկների կողքին, օգնե՛ք հաղթահարելու այս աղետը:
Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, «Մոդեռնա» ընկերությանը՝ սոլիդարության համար»,- գրել է նախարարը: