Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով ու գիտության և կրթության մշտական հանձնաժողովների նիստերը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:
Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում: