Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային և ռուսական Հեռուստառադիոընկերության Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Իգոր Կիրիլովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Կիրիլովը 1965-1980 թթ. Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող ԽՍՀՄ զինվորական շքերթների և ժամանակակից Ռուսաստանի Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսների անփոփոխ հաղորդավարն էր:
Նա պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV և III աստիճանների շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։