ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում մասնակցել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։
Մանկապարտեզը չէր գործում 2009 թ․-ից։
Գնել Սանոսյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին մանկապարտեզի բացման կապակցությամբ` ընգծելով, որ այն պետություն-համայնք համագործակցության լավ օրինակներից է։ ՏԿԵ նախարարի խոսքով` համայնքների միավորման գործընթացը նույնպես ուղղված է համայնքների ֆինանսական կարողությունների մեծացմանը և այս խնդիրների լուծմանը։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, որտեղ պետության կողմից ֆինանսավորումը կազմել է մոտ 48 մլն դրամ, համայնքինը՝ 28 մլն դրամ։ Եվս 8 մլն դրամ համայնքը հատկացրել է մանկապարտեզի կահավորմանը։
Մանկապարտեզը հագեցած է ժամանակակից գույքով, ջեռուցման համակարգով։ Վերանորոգված մանկապարտեզը պատրաստ է ընդունել Մայակովսկի և հարևան համայնքների 90 երեխայի։
Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Գնել Սանոսյանը Արամուս համայնքում ծանոթացել է նաև այդ համայնքի մանկապարտեզի շենքի շինարարությանը, հորդորել է արագացնել տեմպը և աշխատանքները կատարել բարձր որակով։