Արցախի Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:
Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։
Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկսենյականոց 2 բնակարան, երկուսենյականոց 5 բնակարան, երեքսենյականոց 14 բնակարան, չորսսենյականոց 2 բնակարան։
Բնակարանների քանակը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։
Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների թիվը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։