Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիաընկերություն. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել FlyOne Armenia ավիաընկերությանը:
Շուտով ընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:
FlyOne Armenia-ն արդեն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում, նախատեսում են ստեղծել 135 աշխատատեղ: