Նոյեմբերի 1-7-ը Սերբիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը կփոխարինի վնասվածք ստացած Սահակ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակ Հովհաննիսյանը մրցավայր մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք էր ստացել: