Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելությունների համար:
Նշվում է, որ կենդանաբանական այգում ընթանալու են հակահամաճարակային և սանիտարական աշխատանքներ: Այգու ղեկավարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: