Հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք:
Երեկ կատարվել է 18141 թեստավորում: Առողջացել է 1258 մարդ: Գրանցվել է կորոնավիրուսից 43 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304546 դեպք, որոնցից 265936-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31090 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:
Ընդհանուր կատարվել է 2.066.269 թեստավորում: