Ապարանի անտառտնտեսության Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցների և անտառապահների հետ միասին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Շնորհակալությունս եմ հայտնում մեր հրշեջ-փրկարարներին՝ բարեխիղճ աշխատանքի և արհեստավարժ ծառայության համար։
Անտառային հրդեհների դեմ տարվող համատեղ պայքարին զուգահեռ՝ այսօրվա ծառատունկը նաև խորհրդանշում է երկու գերատեսչությունների ընդհանուր ջանքի ու տեսլականի համատեղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- նշված է գրառման մեջ։