ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է՝
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրել է, որ դելտա շտամով պայմանավորված՝ աճել է մանկական հոսպիտալացումների թիվը:
«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: