Բարեկարգվում է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ներքևի խաչմերուկից Աշան տանող 1 կմ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Այս պահին ավարտված են ճանապարհահատվածի հողային, խճապատման և ջրահեռացման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է Արցախի պետական բյուջեի միջոցներով: