Տեղի համայնքապետարանից հայտնում են՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հակառակորդը վերադարձրել է Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, բացառապես ապատեղեկատվություն է:
Հորդորում ենք չխեղաթյուրել որևիցե տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,- ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում: