Առողջ ապրելակերպը կենսակերպի վերածելու նպատակով հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը: Արդեն 1000-ից ավելի մասնակցության հայտ է ներկայացվել:
1-ին տարիքային խմբում 15-17 տարեկան տղաներն ու աղջիկներն են, երկրորդում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, երրորդ խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ: 15-17 տարեկանները կվազեն մոտ 3 կմ՝ Էջմիածին քաղաքի մուտքից մինչև հրապարակ, իսկ մյուս երկու տարիքային խմբերը կվազեն 10-ը կմ:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից, մասնակիցները պետք է ներկայանան անձնագրով, գրանցվեն,13:00-ին կտրվի մրցաշարի մեկնարկը:
Հեծանիվ, լող, վազք, սեղանի թենիս. 2022-ին «Վարչապետի գավաթ» մրցաշարը կանցկացվի այս չորս մազաձևով: