Ամերիկյան Օկլահոմա նահանգի իշխանությունները վեց տարվա մեջ առաջին անգամ մահապատժի են ենթարկել դատապարտյալին, գրում է The Independent-ը։
Ջոն Գրանթը 1999 թվականին սպանել էր բանտի աշխատակցին և դատապարտվել մահապատժի, առաջին դեպքը Օկլահոմայում՝ 2015 թվականից ի վեր։
Գրանթին ներարկվել է միդազոլամ վիճելի դեղամիջոցը, որի օգտագործումը հասարակական դժգոհություն է առաջացել: Սովորաբար ներարկումից հետո դատապարտյալը միանգամից կորցնում է գիտակցությունը, իսկ մի քանի րոպե անց բժիշկն արձանագրում է մահը։ Սակայն եղել են դեպքեր, երբ դատապարտյալը մինչև մահանալը երկար ցնցումների մեջ է ընկել: 20 րոպե ջղաձգումներ է ունեցել նաև Գրանթը:
ТАСС լրատվական էլ հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը քննադատել էր «Թալիբան» շարժման մտադրությունը՝ Աֆղանստանում վերականգնել մահապատիժը, որպես հանցագործության պատժամիջոց։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ նման գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են, և Վաշինգտոնը վճռական է նման խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: