Հոկտեմբերի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3965 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4627 մարդ, մահացել է 43 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 711255, որոնցից ապաքինվել է 652505 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9961:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48513 փորձարկում, 30303-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18210-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.17% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.87%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.970.109 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4023 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6330 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1059 անձ: