Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը վերանվանվելու է Meta-ի: Հավելվածների անունները՝ Facebook, Instagram, Messenger և WhatsApp, կմնան նույնը:
Ըստ Associated Press-ի` վերանվանումը, հեղինակների հավաստմամբ, կլինի նոր metaverse-ի զարգացման քայլերից մեկը՝ առցանց միջավայր, որտեղ օգտատերերը կարող են աշխատել, շփվել, խաղեր խաղալ, այդ թվում՝ օգտագործելով վիրտուալ իրականության աքսեսուարներ:
Սոցցանցի հիմնադիրը բացատրել է, որ Facebook անվանումն այլևս չի պարունակում այն ամենը, ինչ ներկայացնում է ընկերությունը։ Բացի համանուն սոցիալական ցանցից, այն ներառում է Instagram-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Quest վիրտուալ իրականության ականջակալերը, Horizon վիրտուալ իրականության հարթակը։
Միաժամանակ նշվում է, որ անվանափոխության մասին որոշումը հրապարակվել է Facebook-ի փաստաթղթերի արտահոսքի շուրջ սկանդալի ֆոնին, որոնք հաստատում են, որ ընկերության ղեկավարությունը հանուն շահույթի անտեսել է սոցիալական ցանցի պատճառած վնասի մասին հաղորդագրություններն ու զգուշացումները։