Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը Հանրապետության օրվա միջոցառումներին չի հրավիրել 10 երկրի դեսպաններին, որոնք քննադատել էին Անկարային՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության կապակցությամբ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Անկարայի նախագահական պալատում միջոցառումների պաշտոնական մասին հրավիրված են եղել քաղաքական գործիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ։ Սակայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները չեն մասնակցել տոնակատարություններին, քանի որ վարչակազմը նրանց հրավեր չէր ուղարկել։
Դիտորդներն իրավիճակը համարել են թուրքական կողմի քննադատության հերթական դրսևորում այս պետությունների իշխանությունների նկատմամբ։
Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր այս 10 երկրի դեսպաններին՝ երկրի դատական գործերին միջամտելու համար, իսկ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հայտարարել էր անցանկալի անձ: Հետագայում որոշումը կասեցվել էր, քանի որ որոշ դեսպանատներ Անկարային վստահեցրել էին իրենց հավատարմությունը ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։