Հոկտեմբերի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4009 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5177 մարդ, մահացել՝ 45 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 707290, որոնցից ապաքինվել է 647878 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 9918 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46107 թեստավորում, այդ թվում 27157-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18950-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.69% է, վերջին 14 օրվանը՝ 8.97%, վերջին 7 օրվանը՝ 8.89%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.965.714 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3951 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6271 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 996 անձ: