ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ:
«Հանձնաժողովում քննարկվեցին նաև մի շարք մոդելային օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, որոնց վերաբերյալ մեր կողմից ներկայացված առաջարկություններն ընդունվեցին օրինագծերը մշակողների կողմից»,- գրել է պատգամավորը: