2021 թ․ հոկտեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովը
որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող COVID-19 համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող EU Digital COVID հավաստագրին։
Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության EU Digital COVID Certificate համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։
«Նշենք, որ EU Digital COVID Certificate համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։
Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի
ցանկը)»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: