ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստվածները:
«Այս պահին դրական ակտիվ դեպքերի 30433 քաղաքացիների շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը ընդամենը 96-ն է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների շրջանում՝ 1500, ունենք ընդամենը 5 պատվաստված»,- ասաց Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այսօր Հայաստանում կա այնքան պատվաստանյութ, որ բոլորը կարող են պատվաստվել: Ներկայացնելով անձնական օրինակը՝ վարչապետը տեղեկացրեց, որ իր ընտանիքի 6 անդամների մեծ մասը պատվաստվել է:
«Բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են, մենք մնացած ընտանիքի անդամներով պատվաստված ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը վարակվեց կորոնավիրուսով: Մենք դրա մասին իմացանք բավականին ուշ, տեղի ունեցածից մոտ 1 շաբաթ ուշ: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: