Հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք:
Երեկ կատարվել է 15818 թեստավորում: Առողջացել է 962 մարդ: Գրանցվել է կորոնավիրուսից 38 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302450 դեպք, որոնցից 264678-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30303 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:
Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում: