Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Արցախին առնչվող հարցերի:
Քննարկվել են նաև իրավիճակը Աֆղանստանում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանի հետ հարաբերությունները և այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև F-35-երի և F-16-երի վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի սպասվող հանդիպումը, որը տեղի է ունենալու շոտլանդական Գլազգո քաղաքում՝ նոյեմբերի 1-12-ը կայանալիք Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում: