Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում են: 1/32-րդ եզրափակչում Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ:
Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ է հասցրել և բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում հայ մարզիկը փոխել է մարտավարությունը, սկսել ավելի շատ հարվածել ու բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ՝ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի է դարձել և նա վստահ հաղթանակ է տոնել:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չի եկել և հաղթանակը շնորհվել է մեր բռնցքամարտիկին: