Առողջապահության փոխնախարարների այցելությունները շարունակվում են մայրաքաղաքի և մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կազմակերպություններ, որի նպատակն է ծանոթանալ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպմանը` տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:
Նախարարի տեղակալները խոսել են բուժանձնակազմի հետ, լսել պոլիկլինիկա դիմած քաղաքացիների հարցերն ու առաջարկները, որոնք կարևոր են ամենօրյա աշխատանքները կարգավորելու առումով: