Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ը կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։