ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ. N 80-Ն հրամանով
փոփոխություն է կատարվել նախարարի 2007 թ. N 1752-Ն հրամանում։
«Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային, կամ թղթային տարբերակով»,- ասված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Ֆեյսբուքի գրառման մեջ: