Իրանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալու միջուկային գործարքի վերաբերյալ գլոբալ տերությունների հետ բանակցություններին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերին:
Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տեղյակ է Բաղերիի հայտարարությունից, սակայն սպասում է, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները հաստատեն Իրանի՝ բանակցելու պատրաստակամությունը: