Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Իրանի վերաբերյալ հարցեր: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ ավելի ուշ քննարկմանը կմիանան նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
G20-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը՝ Հռոմում: