Հոկտեմբերի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4337 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3137 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 703 281, այստեղից ապաքինվել է 642 701 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9873:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53434 փորձարկում, այդ թվում 31582-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21852-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.12% է, վերջին 14 օրվանը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.8%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 961 165 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4878 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6228 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 996 անձ: