Ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված՝ բարձր է հիվանդության տարածման ռիսկը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։