COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում դուք պաշտպանության զգալի մակարդակ չունեք, քանի որ իմունիտետն աստիճանաբար է ձևավորվում: Այդ մասին հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։
Պատվաստանյութի մեկ դեղաչափով պաշտպանությունը ձևավորվում է պատվաստումից երկու շաբաթ անց:
Երկու դեղաչափով պատվաստանյութի դեպքում երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ են իմունիտետի հնարավոր առավելագույն մակարդակի հասնելու համար: