Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։
Ոստիկանության ծառայողները, բացի դիմակներ բաժանելուց, շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձանց նկատմամբ, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։