Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ երկայնքով կանցկացվի վարչապետի գավաթ սիրողական կրոսավազքի մրցաշարը: Վազքի մեկնարկը կտրվի 2 կետից՝ Փարաքարի համայնքապետարանի և Էջմիածնի Հռիփսիմե եկեղեցու շրջակայքից: Վերջնագծին հասնելու համար 3 տարիքային խումբ կպայքարի:
Սերգեյ Աբրահամյան (ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ) - Առաջին տարիքային խումբը՝ 15-17 տարեկանները, կվազեն 3 կմ տարածություն, և նրանց մեկնարկը կտրվի Հռիփսիմե եկեղեցու մերձակայքից, իսկ 2-րդ, 3-րդ տարիքային խումբը, որը կվազի 10 կմ, կմեկնարկի այս տարածքից, տաղավարները կդրվեն մշակույթի տան կողքը՝ դեպի էջմիածնի հրապարակ:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը մասնակիցների պակաս չունի, ավելին՝ պահանջարկի պատճառով մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է. մասնակցել ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 29-ը ուղարկել իրենց հայտերը:
Սերգեյ Աբրահամյան - Այս պահին տվյալներն ամփոփվում են, մենք մտածում ենք, որ մի քանի հազարի մասին է խոսքը, այսինքն՝ հազարից ավել:
Հասարակական կարգի և կրոսավազքի մասնակիցների անվտանգության ապահովման համար ոստիկանական ուժեր կներգրավվեն:
Էդգար Պետրոսյան (ՀԱԱԳՎ պետի տեղակալ, ՀԿԱՎ պետ) - Բավարար քականության ոստիկանական վերակարգեր կներգրավեմ, ինչպես ՊՎՏՈ պարեկներ, այնպես էլ հետնոտն ոստիկաններ:
Սիրողական կրոսավազքի ընթացքում՝ ժամը 11-ից մինչև 16:30-ը, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի՝ օդանավակայանի խաչմերուկ:
Մրցավազքին կարող են մասնակցել բոլորը, սակայն դրամական պարգևներ կստանան միայն Հայաստանի քաղաքացիները: Առաջին տարիքային խմբի 15-17 տարեկան մասնակիցների խմբում 1-3-րդ տեղեր գրավողները կստանան համակարգիչ, երկրորդ և երրորդ խմբում մրցող 80 մասնակից կստանա դրամական պարգև, իսկ մյուսները՝ հավաստագրեր:
Անիմացիա առաջին տեղ՝ 1 մլն դրամ մրցանակ,
երկրորդ տեղ՝ 600 հազար դրամ,
երրորդ տեղ` 400 հազար դրամ,
չորրորդ տեղ` 150 հազար դրամ,
հինգերորդ տեղ` 100 հազար դրամ
6-10-րդ տեղ` 75 հազարական դրամ
11-20-րդ տեղ` 50 հազարական դրամ:
Վարչապետի գավաթ սիրողական մրցավազքի հիմքում առողջ ապրելակերպի մասսայականացումն է: ԿԳՄՍ-ն նպատակն ունի մյուս տարի ընդլայնել վարչապետի գավաթի սպորտաձևերը. այս տարի անցկացված հեծանվավազքին ու կրոսավազքին կավելանան սեղանի թենիսն և լողը:
Հեղինակ՝ Անի Օհանյան