Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Ոճրագործությունը կատարվեց 22 տարի առաջ: Հենց Արցախի հարցն էր: Գլխատվեց ամբողջովին գործադիր մարմինը մեր պետության այն վերելքի ժամանակաշրջանում: Պատմականորեն, երբ ազգը արդեն վերելք է ուզում ապրի, նման բան եղել է մեր պատմության մեջ: Եվ եթե Վազգեն Սարգսյանը, Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք, ավելի հզոր բանակ կունենայինք»,- ասաց Միքայելյանը:
Խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասին՝ Միքայելյանը նշեց. «Բոլորս էլ նման պահանջ ունենք, պետք է անպայման բացահայտվի: Կարող են, չեն կարող՝ դա հետագայի խնդիր է, բայց որ պիտի բացահայտվի, բոլոր իշխանություններն էլ պիտի անպայման էդ ուղղությամբ մտածեն, որովհետև եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում: Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք: Եվ դա ինչ-որ տեղ մտածելու տեղիք է տալիս»: