Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում:
Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝ 0-5 հաշվով զիջել Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբբես Մոուհիդայնիին։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։
48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ, իսկ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/32 եզրափակչում կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգի հետ։