22 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը կրակահերթերով ընդհատվեց:
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի:
Ահաբեկչությանը զոհ գնացին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: